ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՍԵՆԱՏԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

Մանդատներ ունեն Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, սփյուռքի հայկական համայնքները, կառույցներն ու կազմակերպությունները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համագործակցության առաջարկություն Սփյուռքի նախարարությանը

  Հարգելի՛  պարոն Մ․ Հայրապետյան, Շնորհակալություն Ձեր պատասխանի համար։ Աշխարհասփյուռ հայությունը սպասում է ՀՀ իշխանությունների հայահավաք ծրագրերին և արտերկում ապրող հայի իրավունքի ճանաչմանը հայրենիքի նկատմամբ։ Մեր համագործունեությունն ավելի գործնական դարձնելու նպատակով, տեղեկացնում եմ Ձեզ մեր աշխատանքը կազմակերպել ենք ծրագրային  երեք  ուղղություններով՝ Հայրենադարձություն, Հայաստանի Հանրապետություն-արտերկիր՝  մշակութային և գիտական  կապերի ամրապնդում,  Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհրդի հիմնում։ Հայրենադարձության  ծրագիր՝ […]

Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհուրդ. Հայաստան-Սփյուռք միասնականության ու ազգային նպատակների իրագործման ուղի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ․ Արևմտյան Ասիայի ապագա քաղաքական քարտեզի վրա ի՞նչ տեղ է ունենալու Հայաստանը (ներառյալ Արցախը)։ Ընդհանուր 41,2 հազար քկմ տարածքը, որը նաև չունի ելք դեպի ծով, կենսունակ պետություն ունենալու համար բավարար չէ։ Գաճաճ ներուժով Հայաստանը դատապարտված է հարմարվելու գլոբալ և ռեգիոնալ դերակատարների քաղաքականության արգասիքներին։ Այսպիսի ոչ շահավետ պայմաններում անկախ Հայաստանի գոյության ապագան խիստ […]

Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել

Հայկական խորհրդարանի երկրորդ պալատում պետք է լինեն բացառապես սփյուռքի ներկայացուցիչները։ ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված կլինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի […]

Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի անհրաժեշտությունը հայության համար (տեսանյութ)

Համահայկական Սենատ՝ Վերնախորհուրդ ձևավորելու, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության առջև ծառացած խնդիրների լուծման մեխանիզմի մասին է ներկայացնում Սենատի համակարգող խորհրդի անդամ Արամ Մկրտչյանը։ 

Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստ Խաչիկ Շահինյանի ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Հարգելի տիկնայք և պարոնայք Մեծ ուրախությամբ ընդունում ենք  Ձեր  Հռչակագիրը «Մենք՝ Սփյուռքի ներքոստորագրյալ համայնքային կազմակերպություններս, միություններս և միավորումներս, Ողջունելով Հայաստանում և Սփյուռքում ծավալվող համաժողովրդական շարժումը, կարևորելով շարժման արդյունքում առաջացած աննախադեպ համախմբումը և ներուժի օգտագործումն ի շահ Հայաստանի Հանրապետության, Արձանագրելով, որ «Իմ Քայլը» նախաձեռնությունը և ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայ ժողովրդի շահերի միակ […]

Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհրդին

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Աշխաhասփյուռ հայության հայացքն արդեն հարյուր տարի սևեռված է Հայաստանի Հանրապետության վրա՝ մեծ ակնկալիքներով: Տասնամյակներ շարունակ աշխաhասփյուռ հայությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ իշխանություններին, սակայն ՀՀ իշխանությունների իրականացրած քաղաքական և տնտեսական ծրագրերը բավարար հիմքեր չստեղծեցին, բարեկեցիկ ապագա ստեղծելու համար։ Բոլորս էլ գիտենք՝  առանց սփյուռքահայության իրական մասնակցության, Հայաստանի Հանրապետությունը չի կարող  հաղթահարել տնտեսական, […]

Հայկական թավշյա հեղափոխության մասին Արմեն Բարսեղյանի վերլուծությունը («Տեսակետ», Լոս Անջելես)

Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի համակարգող խորհրդի անդամ Արմեն Բարսեղյանի «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը։  

Սփյուռքահայությունը որպես Հայաստանի Հանրապետության կայացման երաշխավոր

Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստ Խաչիկ Շահինյանը մեկնաբանում է Հայաստանում ընթացող ներքաղաքական իրադարձությունները։ 

Համահայկական սենատ՝ Վերնախորհրդի ուղերձը համաժողովրդական շարժմանը

Սիրելի՛ հայրենակիցներ, «Համահայկական սենատ՝ Վերնախորհրդի» համակարգող խորհուրդն իր աջակցություն է հայտնում ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ։ Այսպիսի ժողովրդական միասնություն հայությունը վերջին տասնամյակների ընթացքում չի ունեցելու, սա արդեն խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակը։ Այս ամենն իրավաքաղաքական հիմք է նոր որակի պետականություն ձևավորելու, հայկական սփյուռքն ակտիվացելու և արմատական բարեփոխումների մեկնարկ տալու համար։ Սփյուռքը կանգնած է ժողովրդական շարժման կողքին։ Համահայկական […]

Կարեն Կարապետյանը հրաժարական տալու է («30 րոպե» հաղորդաշար, AMGA)

Ներկայացնում ենք ապրիլի 27-ին հեռարձակված «30 րոպե Արթուր Սահակյանի հետ» հաղորդաշարի տեսագրությունը «Համահայկական սենատի՝ վերնախորհրդի» համակարգող խորհրդի ներկայացուցիչ Արմեն Բարսեղյանի մասնակցությամբ․ հաղորդմանը տեսազանգով միացել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը։ Քննարկվում է հայաստանյան ներքաղաքական իրավիճակը և Հայկական հեղափոխության ընթացքը։ 

Translate »