ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

1.ՆԱԽԱԲԱՆ

Հայ ազգը, որպես համաշխարհային քաղաքակրթության սուբյեկտ, պարտավոր է՝

-առաջնորդվել հայկական ինքնությամբ և ազգային արժեհամակարգով,
-վերականգնել Հայկական Բարձրավանդակում՝ բնօրրանում, հայկական քաղաքակրթական ամբողջականությունը,
-ստանձնել Հայկական Բարձրավանդակում հազարամյակներից եկող քաղաքակրթական առաքելությունը՝ ձևով ազգային, նշանակությամբ՝ համամարդկային։

2.ՍԵՆԱՏ

Կառույցը միջազգային հարթակներում ներկայանում է անգլերեն՝ Panarmenian Senate, ռուսերեն՝ Всеармянский Сенат, հայերեն համարժեքը՝ Հայոց Վերին Պալատ կամ Վերնախորհուրդ:

 

3․ ՆՊԱՏԱԿԸ

Հայրենատիրության խնդիրը և հայոց իրավունքի վերականգնումը հանդիսանում է Սենատի սռնին։ Համահայկական Սենատի նպատակն է լուծել հայության առջև ծառացած դեմոգրաֆիկ, էթնոգրաֆիկ, սոցիալական, կազմակերպչական և ֆինանսական խնդիրները։
Համաշխարհային քաղաքակրթության ոչ վաղ անցյալի կործանիչ հարվածների և ներկա ռեգրեսի պատճառով տեղի է ունենում հայության հայախոս գենոտիպի հիմնական ռեսուրսների սպառում, որի սպառնացող տեմպերը հուշում են, որ Հայությունը այլևս վտանգի տակ է, ուստի՝ նկատի ունենալով անցյալի դառը փորձը, մենք նախաձեռնեցինք աշխարհի հայությանը միավորող համահայկական Սենատի հիմնումը:
Պատմականորեն ստացվել է այնպես, որ հայությունը թե՛ սոցիալապես, թե՛ քաղաքականապես, թե՛ մշակույթով, թե՛ կրոնով, ամենևին միատարր չէ: Գոյություն ունեն տարբեր սոցիալական, քաղաքական, կուսակցական շարժումներ, ոչ հայախոս հայություն, պատմական հանգամանքներում հավատափոխ, այլ էթնիկ խմբերի մեջ թաքնված և ծպտյալ հայեր, որոնք բարենպաստ պայմաններում կարող են ճանաչել իրենց էթնիկ արմատը: Իսկ նման բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել միմիայն բոլոր կողմերից ընդունելի և բոլորի կողմից արդարացիորեն ընտրված համահայկական ՍԵՆԱՏԸ:
Համահայկական հնագույն կառույցը եկեղեցին է, նա մեզ ներկայացնում է աշխարհին երկու թևերով, իսկ պետական կառույցները՝ ՀՀ, ԱՀ, ԱՀՎԿ երեք թևերով։ Եկեղեցու և պետական կառույցների իրավաքաղաքական փոխհարաբերությունները խիստ սահմանափակված են, և նրանք չեն կարողանում ներկայացնել հայության ամբողջական շահերը և իրավունքները:
Սենատի ապագա գործունեությունը հարկավոր է ընդունել որպես հայության իդենտիֆիկացիայի կենտրոն, որը կապահովի իր կենսագործունեությունը՝ ներգրավելով հայության մտավոր ու ֆինանսական ռեսուրսները՝ երկարաժամկետ հեռանկարով, համախմբելով բոլոր ազգակենտրոն ուժերին և ներկայացնելով համայն հայության իրավական, հասարակական շահերը:
ԱՀՎԿ-ն, սփյուռքահայության կառույցները, պատրաստակամ անհատները մի կողմից, և Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ներկայացուցիչները մյուս կողմից՝ հավասար իրավունքներով ձևավորում են Սենատը․Նկատի ունենալով, որ

  • առանց համայն հայության խնդիրները ներկայացնող համահայկական իրավաքաղաքական կառույցի՝ հայության կենսունակությունը տնտեսապես և
    ժողովրդագրորեն այլևս անհնար է ապահովել,
  • առանց ՀՀ և Արց Հ․ անմիջական մասնակցության և Սենատի գաղափարի նկատմամբ պետական համակարգերի կողմից համահայկական լուրջ հետաքրքրվածության՝ Սենատը չի կարող լիարժեք կենսագործունեություն ունենալ,
  • առանց աշխարհի հայությանը միավորող Սենատի բազմակողմանի հովանավորության՝ ՀՀ-ն և Արց Հ․-ը չեն կարող լուծել իրենց և հայության առջև ծառացած խնդիրները,
  • աշխարհի հայությունը կանգնած է ուծացման շեմին, և այդ վտանգը այլևս բավարար պայման չէ ինքնակազմակերպման և ինքնապաշտպանության համար, ուստի՝ Սենատի ձևավորումը լրջագույն խթան կարող է հանդիսանալ հայության ինքնակազմակերպման գործում,
  • առանց ազգը առաջ տանող և համախմբող համահայկական մշակութային կյանքի, հայկական երկու հանրապետությունների հետ գործնական կապի և հայությանը միավորող օղակ հանդիսացող Սենատի՝ հայությունը չի կարող ակնկալել դինամիկ զարգացող և սոցիալապես ապահովված հասարակական կյանք և կենսունակ համակարգ,
  • հայության վերածնունդն ու հզորացումը հնարավոր է միայն համախմբման միջոցով, իսկ համախմբման իրավաքաղաքական և սոցիալտնտեսական իրատեսական լավագույն հարթակ կարող է հանդիսալ Սենատը։

 

4․ ՍԵՆԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Օսմանյան Կայսրության տարիներին իրենց բնօրրանից բռնի տեղահանված, ապա Նանսենյան Անձնագրով փախստական ճանաչված հայության հայրենատիրության իրավունքը։
  2. Միջազգային, միջպետական բարձրագույն հարաբերություններում ներկայացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի հայրենատիրության իրավունքները։
  3. Միջազգային, միջպետական բարձրագույն ատյաններում ներկայացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի կորուստների փոխհատուցման իրավունքները և հայոց հայրենատիրության իրավունքի ամբողջացման հարցը Հայկական Բարձրավանդակի նկատմամբ:
  4. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի Իրավարար Վճռի իրականացման նպատակով իրավաքաղաքական հարաբերություններ հաստատել Սևրի պայմանագիրը ստորագրած 18 երկրների հետ:
  5. Շարունակել 1921 թ Ռուս–թուրքական պայմանագրերի (Մոսկվա, մարտի 16 և Կարսի՝ հոկտեմբերի 13), ինչպես նաև Կավբյուրոյի (1921թ. հուլիսի 5) որոշումը չեղարկելու
    գործընթացը։

 

5. ՍԵՆԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Սենատը կազմված է 501 սենատորներից, Սենատը ունենալու է կոնտինենտալ տարածքային հինգ գոտիներ՝ տասներկու ենթագոտիներով, որոնք կդասակարգվեն որոշակի պարբերականությամբ։ Հինգ գոտիներն իրենց նիստերը կանցկացնեն մեկ օրակարգի շրջանակներում առանձին՝ ըստ իրենց ժամային գոտիների, սակայն մշտական օպերատիվ կապ կապահովեն կենտրոնի՝ Սենատի այն մարմնի հետ, որը լիազորված է լինելու կանոնակարգել ընթացիկ աշխատանքները: Հինգ գոտիների աշխատանքային թևերը կկազմեն Սենատի միջուկը:

Սենատի ընտրության կազմակերպումը առանձին խնդիր է, և այդ գործընթացի մեջ պետք է իրենց անմիջական մասնակցությունն ունենան ՀՀ-ն և Արց Հ.-ը: Սենատի ընրության կազմակերպման խնդրում պետք է օգտագործել թե՛ համաշխարհային /սխալ, թե հաջողված/ փորձը, թե՛ թեկնածու սենատորների ունակությունը, թե՛ հայության պատմական և մշակութային ժառանգության յուրահատկությունները:

ա Ընթացիկ ծրագիր

  1. Մշակել Սենատի Կանոնակարգը,
  2. Մշակել Սենատի հիմնադրման և գործունեության հետ կապված ՀՀ և Արց Հ․, ինչպես նաև մյուս կազմակերպությունների մասնակցությունն ու ներդրման չափաբաժինը,
  3. Մշակել Սենատի Ավագների խորհրդի գործառույթները,
  4. Մշակել Սենատորների առաջադրման կարգը,
  5. Մշակել հովանավորների հետ փոխհարաբերությունների հուշագրի ձևը։

 

6․ ՍԵՆԱՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Սենատն իրականացնելու է իրավական, հասարակական գործառույթներ, Սենատի որոշումներն օրենքի ուժ ունեն և կիրարկվում են համայնքային կառույցների կողմից: Սենատը զբաղվում է բոլոր այն խնդիրներով, որոնք զարգացնում և հզորացնում են հայ հանրության տնտեսական, քաղաքական և էթնոուժը։

Սենատն իր վրա է վերցնում և իրականացնում hայապահպանության խնդիրների հետ կապված այն գործառույթները, որոնք դուրս են մնացել ընդհանուր դաշտից: Սենատը ծրագրավորում է արտերկրում գործող համայնքային կառույցների ընթացիկ զարգացումները և կատարում համադրություններ։ Սենատը հայրենատիրության խնդիրներն առաջ տանելիս գերակա է համարում հայոց հայրենատիրության իրավունքը և իրեն վերապահում է քաղաքական հայտարարություններով հանդես գալու իրավունք, որոնք առնչվում են ՀՀ արտաքին քաղաքական, տնտեսական, ֆինանսական, առևտրա-արդյունաբերական և ռազմական խնդիրներին:

Սենատը օրակարգային է համարում յուրաքանչյուր հայի իրավունքի պաշտպանությունը՝ անկախ նրա բնակավայրից և համայնքային կառույցների գոյությունից։

Սենատը ներկայացնում է յուրաքանչյուր հայի. որևէ հայ չպետք է մնա բախտի հույսին: Սենատը ձեռք է մեկնելու և ներկայացնելու է նաև այն երկրների հայերին, որտեղ նրանք սակավաթիվ են և կազմակերպված չեն ։

Սենատը ձևավորում է աշխարհասփյուռ համայնքներում կոորդինացիոն խորհուրդներ, որոնք իրենց գործունեությունը իրականացնում են իրենց բնակության երկրի օրենքներով։

բ․ Սենատի Ավագանիների գործառույթը

Ավագանիների գործառույթի կանոնակարգը կմշակվի Սենատի համապատասխան բաժնի միջոցով։

 

7. ՍԵՆԱՏԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄ

  1. ՀՀ-ն, Արց Հ․-ը, ԱՀՎԿ-ն Սենատում պետք է ունենան իրենց մանդատները,
  2. ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի խոշոր համայնքները պետք է ունենան իրենց ամրագրված սենատորների թվաքանակը,
  3. Քաղաքական-հասարակական կառույցները, կուսակցությունները և համայնքները պետք է ունենան իրենց մանդատները։
  4. Ընտրովի սենատորների թիվը չի կարող լինել 499-ից պակաս և 501-ից ավելի: Մենք ընտրում ենք արժանավորներին, ովքեր իրենց համայնքներում և կառույցներում հեղինակություն և հարգանք են վայելում, ելնում են ոչ միայն իրենց բնակության երկրների, այլ ՀՀ, Արց Հ․ և աշխարհասփյուռ հայության շահերից, նեցուկ են կանգնում Հայկական հարցի վերջնական հանգուցալուծմանը:
1 Սևրի դաշնագիրը վավերացրած 18 երկրներ հայկական համայնքներ
հայկական կառույցներ
54 տեղ
2 ԱՄՆ ,Կանադա հայկական համայնքներ 40 տեղ
3 ԱՄՆ, Կանադա հայկական այլ կառույցներ
Հայկական Համագումար
Հայ Դատ
Բարեգործական
Ավանդական կուսակցություններ
15 տեղ,
18 տեղ,
6 տեղ,
5 տեղ,
12 տեղ,
4 ՌԴ հայկական համայնքներ 35 տեղ
5 ՌԴ Հայկական Կոնգրես
ՌՀՄ
10 տեղ
10 տեղ
6 Մերձավոր Արևելքի երկրներ հայկական համայնքներ 20 տեղ,
7 Մերձավոր Արևելքի երկրներ հայկական կառույցներ 10 տեղ,
8 Լատ. Ամերիկայի երկրներ հայկական համայնքներ 30 տեղ,
9 Լատ. Ամերիկայի երկրներ հայկական կառույցներ 10 տեղ,
10 Ավստրալիա, Հարավային և Արևելյան Ասիայի երկրներ հայկական համայնքներ 30 տեղ,
11 Եվրոպական երկրներ հայկական համայնքներ
հայկական կառույցներ
Հայ Դատ
50 տեղ,
26 տեղ,
6 տեղ
12 Միջին Ասիական երկրներ և Իրան հայկական համայնքներ 35 տեղ
13 Ուկրաինա,Վրաստան,Մոլդովա,

Բելոռուս

հայկական համայնքներ 35 տեղ
14 Հայ Առաքելական եկեղեցի Էջմիածին
Անթիլիաս
7 տեղ,
7 տեղ,
15 Կաթողիկե և Ավետարանչական եկեղեցիներ Կաթողիկե
Ավետարանչական
5 տեղ,
5 տեղ,
16 Միություններ Հայրենակցական
Հայ Արիական
Վարդանաց
Թագադիր
Ադրբեջանի հայ փախստականներ
5 տեղ,
3 տեղ,
2 տեղ,
5 տեղ,
5 տեղ,

 

8․ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ Եւ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ․

ա․ Համահայկական Սենատի սենատորների թեկնածուները կարող են ինքնառաջադրվել և առաջադրվել, ընտրվել՝

  1. կայացած հասարակական կազմակերպությունների կողմից,
  2. հայրենակցական միությունների կողմից,
  3. ավանդական կուսակցությունների կողմից,
  4. կրոնական համայնքների կողմից,
  5. այլ հասարակական կազմակերպությունների կողմից

բ ընտրությունները կարող են իրականացվել կոմբինացված ՝

  1. թեկնածու առաջադրած որևէ կառույցի կողմից,
  2. ինքնաառաջադրվածի շտաբի միջոցով,
  3. համայնքային կամ այլ կառույցների մասնակցությամբ,
  4. 4 այլ ձևերով, եթե կլինեն համապատասխան առաջարկություններ:

Սենատորներ կընտրվեն հայկական համայնքների և կառույցների լավագույն անդամներից՝ անկախ գաղափարական, կրոնական համոզմունքներից և կուսակցական պատկանելիությունից:

գ․Սենատի Ավագանիների ընտրությունը

Ավագանու 24 անդամներից 18-ն ընտրվում են Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրած երկրներից, իսկ 8-ը՝ այլ երկրներում բնակվող և հանրային բարձր հեղինակություն ունեցող հայ համայնքների կամ այլ հայկական կառույցների 50 տարին լրացած անդամներից: 8 այլ երկրների ցուցակը ենթակա է ճշտման: Ավագանու 8 անդամները ընտրվում են ցմահ:

Ավագանու խորհուրդը, ունենալով իր նստավայրը, կոորդինացնում է Համահայկական Սենատի 500 անդամների աշխատանքները։ Սենատի 500 անդամները բացի իրենց երկրներում բնակվող հայերի ներկայացուցիչները լինելուց, պարտավոր են ներկայացնելու այդ երկրներին սահմանակից այն երկրները, որտեղ հայերը սակավաթիվ են, կամ էլ նրանց թվաքանակի վերաբերյալ այլ տեղեկություններ չունենք:

 

9 ․ ՍԵՆԱՏԻ ՕՐԵՆՍԴԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սենատը պարտավոր է ընդունել հայ մարդու արժանապատվության օրենսգիրքը՝ կազմված հետևյալ մասերից՝

  • Անվան օրենքը
  • Նպատակի օրենքը
  • Ընտանիքի օրենքը
  • Նվիրվածության օրենքը և այլ օրենքներ

Սենատը ՝

  • Արժանապատվության տիրապետման և բարձրաստիճան այրերի գործունեության
    վերահսկողության մեջ դնելու միջոց է,
  • Ազգային անվտանգության կազմակերպման համակարգ է,
  • Միասնական դաստիարակչական, գրական-մշակութային կենսամիջավայրի ձևավորման և միասնական ուղղագրության տաճարական սյուների կառուցման գործիք է։

Սենատի կառուցվածքային սյուները

Կառուցվածք Սյուներ Պայմանական կազմ
1 Վարդապետության, աշխարհահայացքային և իմաստաբանության Մաշտոցի անվան հանձնախումբ 5 մարդ
2 Պատմության և պատմաբանության Խորենացու անվան հանձնախումբ 5 մարդ
3 Բնագիտության և տիեզերաբանության Շիրակացու անվան հանձնախումբ 5 մարդ
4 Քաղաքական գործիչների պատրաստման ներկայացման Նժդեհի անվան հանձնախումբ 5 մարդ
5 Նանո և գիտատեխնոլոգիական հանձնախումբ 5 մարդ
6 «Ըզ ամուր հայ» մարզաբանության «Հայկի ճամփա» հանձնախումբ 5 մարդ
7 Իրավագիտակցության և Սահմանադրականության և օրենսդիր Գոշի անվան հանձնախումբ 5 մարդ
8 Համայնքների կազմակերպական համակարգման հանձնախումբ 5 մարդ
9 Տեղեկատվական-վերլուծական կենտրոն հանձնախումբ 5 մարդ
10 Լրատվական համակարգման հրատարակչական հանձնախումբ 5 մարդ

Հանձնախմբերի աստիճանական գոյացման արդյունքում կատարել անցում դեպի կառավարման մարմնի ձևավորմանը: Այն համայնքները, որոնք ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ձևավորման աշխատանքներին, իրավունք են ստանում ունենալ ներկայացուցիչ Սենատում։

Սենատի ներկայացուցչական բաժնի կազմակերպական ավարտից հետո ձևավորվում է հատուկ բաժին, որը կազմված կլինի բարձրակարգ մասնագետներից։ Հատուկ բաժինը իրականացնելու է կարճաժամկետ և երկարաժամկետ աշխատանքային ծրագրերի համադրումը:


Ծանոթագրություն

Նախագծի հեղինակ՝ Ա․ Մկրտչյան (Գերմանիա),

Նախագծի համահեղինակներ՝

Ա․ Բարսեղյան (ԱՄՆ), Բ․ Կարապետյան (Հայաստան), Գ․ Նուրումյան (Ֆրանսիա), Կ․ Հայրապետյան (Գերմանիա), Լ․ Բեկլարյան (ՌԴ), Վ․ Մեսրոպյան(ԱՄՆ), Վ․ Մկրտչյան՝ «Ատլանտ» ՀԿ (Հայաստան), Գ․ Արծրունի (Հայաստան), Ս․ Գրիգոր (Հայաստան), Գ․Հովսեփյան (Հայաստան)։

Ստորագրված է ըստ կազմակերպությունների այբբենական հերթականության

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան)
Կարինե Հայրապետյան

Հայաստան ժողովրդական նախաձեռնություն (Հայաստան)
Կառլեն Ալեքսանյան

Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոն (Հայաստան)
Սուրեն Գրիգոր

Հայաստանի Մտավորականների Ֆորում և Ավագանի (Հայաստան)
Ազատ Սարգսյան

«Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշար(ԱՄՆ)
Արմեն Բարսեղյան

 

28․10․2017թ․

Translate »