ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳ

Պատմությունը շարունակական է բոլորի համար, պատմության մեջ նույն կամ համանման սխալի կրկնությունը տվյալ հասարակության,խմբի կամ ժողովրդի անգիտության արդյունք է։Եվրոպական պետականակերտման պատմությունը ցույց է տալիս, որ եվրոպական մոդելը ընդունած պետությունները տեխնոլոգիապես զարգանում են ավելի արագ և ցնցվում են նույն ուժգնությամբ, ինչպես ցնցվում են բոլոր այն պետությունները, որոնք գտնվում են Ասիական մոդելում։ Այն, ինչ ունենք, որն ստեղծված է առանց քաղաքացու մասնակցության, իրավական չէ, մարդասիրական չէ, ազգակենտրոն չէ։ Հայաստանի Հանրապետութունը վերջին 100 տարվա մեջ անցել է զարգացման հինգ շրջան՝ 1914-1918թթ, 1918-1921թթ, 1921-1945թթ, 1945-1991թթ, 1991-2017թթ։ 1991-2017թթ ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հասարա կությունը և համայն հայությունը իր ավանդական կառույցներով այդպես էլ չձևավորեց պետականաշինության օրակարգ։ Ուստի հարկ է Հայաստան Պետության զարգացման վեցերրորդ շրջանը սկսել Արևելյան Հայաստանի իրավաքաղաքական օրակարգի ձևավորումով: Առանց Արևելյան Հայաստանի օրակարգի, մեր պետոթյունը կվերածվի անկլավի։

 Արևելյան Հայաստանի իրավաքաղաքական և ադմինստրատիվ տարածքներն են՝ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Ջավախքը, Կարսը և Սուրմալուն։ Արևելյան Հայաստանի օրակարգը հայ հասարակությանը ուղղորդում է նոր փուլ, որտեղ հայ հասարակության յուրաքանչյուր անդամ իրավասու է իր վրա վերցնել քաղաքացիական պարտավորություններ և մասնակցել Հայաստան Պետություն կառուցման գործընթացին։ Պետությունը կայանում է միայն այն ժամանակ, երբ պետության քաղաքացին հանդիսանում է պետության գործընկեր, և պետությունը, իր քաղաքացու նկատմամբ, օրենքը կիրարկում է որպես խթանիչ, այլ ոչ թե որպես պատժիչ գործիք։ Պետություն- քաղաքացի փոխհարաբերության հիմքը քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքն է. ազատ ընտրությունների անցկացումը և ազատ ընտրությունների միջոցով իշխանության ձևավորումը:

Պետության դե յուրե, դե ֆակտո անփոխարինելի էլեմենտը նրա քաղաքացին է, ում քաղաքական, քաղաքացիական, իրավական և իրական կենսամակարդակը և կենսակերպը պետության կայացածության իրական ցուցիչն է։ Առանց քաղաքացիական պարտավորու թյան իրավունքների գերակայության և կիրարկման, չի կարող կայացվել մեր երազած պետությունը։ Արևելյան Հայաստանի օրակարգի ձևավորմանը, ըստ էության ընտրական իրավունքի նախնական կիրարկումն է՝ համախմբման և հասարակական պահանջ ձևավորելու միջոցով։ Արտերկրների բոլոր գաղթօջախները պետք է իրավունք ունենան մասնակցելու այդ գործընթացին։

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՔԱՅԼԵՐ

Հայ հանրության հասարակաքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ գրավականը համախմբումն է Արևելյան Հայաստանի իրավաքաղաքական օրակարգի շուրջ, որը պետք է կյանքի կոչվի 2018-2021թ․թ․ ընկած ժամանակահատվածում։

  • 2017 թվական — Նախիջևանի, Ջավախքի կառավարման մարմինների ստեղծում,
  • 2017 թվական, 31 դեկտեմբեր – Նախիջևանի, Արցախի, Հայաստանի և Ջավախքի Սենատի ստեղծում,
  • 2018 թվական- Առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարություն,
  • 2017-2019 թթ.- Նախիջևանի կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների արդիակա նացում,
  • 2017-2019 թթ. — Ջավախքի կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների արդիականացում
  • 2017-2019 թ.թ- Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերի վերանայում,
  • 2017-2020 թթ.- Արևելյան Հայաստան Պետության իրավունքների վերահաստատում։

 

ՀԱՆՁՆԱՌՈՒՆԵՐ

Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով, Ադրբեջանի հայության լիազոր ներկայացուցիչ, Արցախի Հանրապետությունից՝ (պայմանական) հասարակական կազմակերպություն, Նախիջևանի վարչական մարմին, Ջավախքից՝ (պայմանական) հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետությունից՝ (պայմանական) հասարակական կազմակերպություն։ Իրենց ներկայացուցիչներին տալիս են մանդատ և լիազորում են, հանդես գալ Արևելյան Հայստան Պետական Կազմավորում միավորման անունից՝ միասնաբար հանդես գալու համար։

 

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՆԴԱՏ

Արևելյան Հայաստան Պետական Կազմավորման մանդատորները պետք է լիազորված լինեն հետևյալ իրավունքներով.

  1. Մշակում և ընդունում են հայեցակարգ, որը հիմնավորում է Արևելյան Հայաստան պետության ներկայացուցչական մարմին ձևավորելու իրավական հիմքերը։
  2. Մշակում և ընդունում է սահմանադիր օրենքների համախումբ՝ Արևելյան Հայաստանի լիազորությունների և պարտականությունների մասով:
  3. Արևելյան Հայաստանի անվտանգության հայեցակարգի մշակում: Անվտանգության հայեցակարգի շրջանակներում կապիտալի օրինականացում՝ ներդրումների միջոցով։
  4. Ամրագրում է հայ ժողովրդի իրավունքը Արևելյան Հայաստան Պետության 52 հազար քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ, որի երաշխավորը պիտի հանդիսանան՝ ՌԴ, ԱՄՆ, ԵՄ: Մանդատոր երկրների կամ միջազգային կազմակերպությունների զորամիավորումների ներկայությունը Արևելյան Հայաստան պետության տարածքում իրականացվում է ըստ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Որոշումների:
  5. Արևմտյան Հայաստանի Պետության, Նախիջևանի և Ջավախքի վարչական մարմինների մանդատորները օժտված են գերագույն լիազորություններով, այն է՝ որոշում կայացնելու իրավունքով։

ԱՀՊ ՎԿ Վարչապետ՝ Ա․ Մկրտչյան

ԱՀՊ ԱԺ Նախագահ՝ Տ․ Բագրատունի

24․05․2017թ

Translate »