Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
Աշխաhասփյուռ հայության հայացքն արդեն հարյուր տարի սևեռված է Հայաստանի Հանրապետության վրա՝ մեծ ակնկալիքներով: Տասնամյակներ շարունակ աշխաhասփյուռ հայությունը ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում ՀՀ իշխանություններին, սակայն ՀՀ իշխանությունների իրականացրած քաղաքական և տնտեսական ծրագրերը բավարար հիմքեր չստեղծեցին, բարեկեցիկ ապագա ստեղծելու համար։ Բոլորս էլ գիտենք՝ առանց սփյուռքահայության իրական մասնակցության, Հայաստանի Հանրապետությունը չի կարող հաղթահարել տնտեսական, քաղաքական և ժողովրդագրական աննախադեպ ճգնաժամը։
«Իմ քայլը» նախաձեռնությունը մեծ հնարավորություն է ստեղծել հայ ժողովրդի համար միասնաբար հաղթահարելու ծառացած իրավական, սոցիալական, քաղաքական խնդիրները։ Ուստի, առավել քան առաջնային ենք համարում, աշխաhասփյուռ հայության ակտիվ ներկայացուցիչների կողմից ձևավորված նոր կառույցների մասնակցությամբ, կայացնել իրավական իշխանափոխությունը ՀՀ-ում սահմանադրական եղանակներով և ձևավորել քաղաքացիական իշխանություն:
Մենք, որպես աշխաhասփյուռ հայության մի ստվար մասի լիազոր մարմին, մեր մասնակցությունն ենք ունեցել «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավներին, ցույցերին ԵՄ-ում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, այսօր էլ մեծ պատրաստակամությամբ միանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արված Հռչակագրին և առաջարկում ենք սկսել՝
- քաղաքական քննարկումներ ներհայկական ճգնաժամը հաղթահարելու և փոխվստահությունը վերականգնելու նպատակով,
- ձևավորել պատասխանատու մարմիններ սփյուռքում՝ օգտագործելով ոչ ավանդական կառույցների և անհատների ներուժը։
Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի պատասխանատուներ․
Կ․ Հայրապետյան (ԵՄ) +49(176)569-62-628
Գ․ Նուրումյան (Ֆրանսիա) +33(659) 68-72-29
Լ․ Բեկլարյան (ՌԴ) +7 (916) 670-28-67
Ա․ Վարդանյան (ՌԴ) +7 (925) 507-23-50
Ա․ Բարսեղյան (ԱՄՆ) +1 (818) 416-14-34
Վ․ Մեսրոպյան (ԱՄՆ) +1 (818) 237-66-14
Գ․ Հովսեփյան (ՀՀ) +374 (91) 201-944
Ա․ Բադալյան (ՀՀ) +374 (94) 704-774