Համագործակցության առաջարկություն Սփյուռքի նախարարությանը

 

Հարգելի՛  պարոն Մ․ Հայրապետյան,
Շնորհակալություն Ձեր պատասխանի համար։ Աշխարհասփյուռ հայությունը սպասում է ՀՀ իշխանությունների հայահավաք ծրագրերին և արտերկում ապրող հայի իրավունքի ճանաչմանը հայրենիքի նկատմամբ։

Մեր համագործունեությունն ավելի գործնական դարձնելու նպատակով, տեղեկացնում եմ Ձեզ մեր աշխատանքը կազմակերպել ենք ծրագրային  երեք  ուղղություններով՝ Հայրենադարձություն, Հայաստանի Հանրապետություն-արտերկիր՝  մշակութային և գիտական  կապերի ամրապնդում,  Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհրդի հիմնում։

  1. Հայրենադարձության  ծրագիր՝ «Ժամանակակից տուն» /հասանելի տուն/

Ծրագիրը որպես start-up դրվել է շրջանառության մեջ 2018թ․ հունվարին։ Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների, այս տնաշինական ծրագիրը թույլ է տալիս  մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացուն հանձնել 100 քմ մակերեսով բնակելի տուն՝ 17000 $ արժողությամբ։ Պատասխանատու` «Տեսակետ» հեռուստաժամ Ա․Բարսեղյան (ԱՄՆ), Սմբատ Հակոբյան (ՌԴ)։  Հավելյալ տեղեկություններ՝ http://apaga.panarm.info, http://house.panarm.info

  1. Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհուրդ

Ծրագիրը դրվել է շրջանառության մեջ 2017թ․։ Առաջարկում ենք  սկսել   քննարկումներ, այս ծրագրի կենսագործման համար` հիմք ընդունելով Հայոց Վերին Պալատ՝ Վերնախորհրդի  նախագիծը։ Պատասխանատու Քրիստ Խաչիկ Շահինյան (ԱՄՆ, Լոս Անջելես)։  Հավելյալ տեղեկություններ՝  http://senate.panarm.info/news/257

  1. Հայաստան -արտերկիր  մշակութային և գիտական ծրագիր

Ծրագրիը դրվել է շրջանառության մեջ 2014թ․։ Այս ծրագրերի շրջանակներում  ԵՊՀ-ի  Փիլիսոփայության և հոգեբանության  ֆակուլտետ- Փիլիսոփայության պատմության ամբիոնի, «Logos Verlag» Berlin» ակադեմիական հրատարակչության և երիտասարդ  գիտնական Անի Մենուայի մասնակցությամբ 2018թ․ ապրիլին Գերմանիայում հրատարակվեց Դավիթ Անհաղթի աշխատանքը։ Գիրքը գրանցվել է Deutsche Nationalbibliothek տեղեկագրքի մեջ։ Պատրաստվում ենք գրքի շնորհանդեսն անցկացնել ԵՊՀ-ում, նաև ակնակալում ենք Ձեր միջնորդությամբ գիրքը ներկայացնել Ֆրանկֆուրտի ամենամյա գրքի տոնավաճառում։ Պատասխանատու Անի Մենուա (Գերմանիա, Բեռլին)։ Հավելյալ տեղեկություններ՝ http://panarmenianacademy.westernarmeniangovernment.org/

 

Հարգելի՛ պարոն նախարար, առաջարկում ենք Ձեզ, ընդունել մեր հանձնախմբին  հունիսի 11-17 ընկած ժամանակահատվածում քննարկելու համար մեր համատեղ գործունեության  ծրագրերը։

Հարգանքներով՝ Ա․ Մկրտչյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »