Ամերիկահայ հասարակական-քաղաքական գործիչ Քրիստ Խաչիկ Շահինյանի ուղերձը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Հարգելի տիկնայք և պարոնայք

Մեծ ուրախությամբ ընդունում ենք  Ձեր  Հռչակագիրը

«Մենք՝ Սփյուռքի ներքոստորագրյալ համայնքային կազմակերպություններս, միություններս և միավորումներս,

Ողջունելով Հայաստանում և Սփյուռքում ծավալվող համաժողովրդական շարժումը, կարևորելով շարժման արդյունքում առաջացած աննախադեպ համախմբումը և ներուժի օգտագործումն ի շահ Հայաստանի Հանրապետության,

Արձանագրելով, որ «Իմ Քայլը» նախաձեռնությունը և ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այս պահին Հայ ժողովրդի շահերի միակ ներկայացուցիչներն են,

Մենք մեր աջակցությունն ենք հայտնում «Իմ Քայլը» նախաձեռնությանը և Նիկոլ Փաշինյանին, շարունակում ենք միասնական պայքարը Հայաստանում օրինական և ժողովրդավարական իշխանություն ձևավորելու ուղղությամբ, նախաձեռնության հաղթանակի և Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, նախաձեռնում ենք Մեծ հայրենադարձության գործընթացը և Սփյուռքի մտավոր և ֆինանսական ներուժի ներգավումը՝ հանուն Հայաստանի Հանրապետության առաջընթացի»:

Որպես ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ, Կալիֆոռնիայի Նահանգի Սենատի թեկնածու, հայ հասարակական և քաղաքական գործիչ, Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի ներկայացուցիչ դեմոկրատական կուսակցության մեջ՝ մեր աջակցությունն ենք հայտնում Ձեր ծրագրերին և պատրաստ ենք, մայիս 25-30  ընկած  ժամանակահատվածում, Ձեզ հետ  հանդիպել Երևանում ։

 

Հարգանքներով՝ Քրիստ Խաչիկ Շահինյան

07.05.2018թ․
Լոս Անջելես


Chris.caSenate@gmail.com
Chris.lacaad@gmail.com
001 — 626-399-1799

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »