Հայ մարդը իրավունք ունի հայրենիքի և այն պարտավոր է կենսագործել

Հայրենակիցներ, հայրենիքի ներսում, Լոս Անջելեսում թե Մոսկվայում, Վանում թե Փարիզում՝ ապրիլի 16-ին հայոց աշխարհը կրկին հաստատեց իր պետություն ունենալու իրավունքը և սկսեց չորրորդ հանրապետության կայացման գործընթացը՝  Արևելյան Հայաստանի տարածքների վրա:

Վերջին հարյուրամյակի ընթացքում, մենք՝ հայերս տարին մեկ անգամ, մեր հայրենիքի սրտում՝ Երևանում, անցյալի և ներկայի միջոցով առերեսվում ենք մեր ապագայի հետ։ Այս տարի արդեն աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար ապրիլ ամիսը կատարեց իր զարթոնքի ու արդարության վերականգնման քայլը։

Ապրիլի 16-24 աշխարհասփյուռ հայության երեք սերունդը միասնաբար ո՛չ ասաց Հայաստանի Հանրապետությունում իրեն սպառած քաղաքականությանը։ Հայոց աշխարհը և հայ մարդը մերժեց բռնության ինստիտուտը՝ որպես պետականակայացման գործիք: Ապրիլյան այդ լարված օրերին մեր անցյալը ներկան և ապագան միահյուսվեցին և դարձան կամքով, միացյալ հայրենիք ունենալու ազգային ուխտ:

Դիմում ենք աշխարհի բոլոր կողմերում ապրող  հայ մտավորականությանը և հայ մարդուն՝   միասնական մեկ հայրենիք  կերտելու համար:

Մենք ակնկալում ենք Ձեր մասնակցությունը, հայ ժողովրդի բոլոր օրերի պատասխանա տվություն կրողը նաև դուք եք։ Մեր առջև հառնել է դարերի և պահի անկասելի հրամայականը՝ համատեղել համայն հայության ներուժը և կայացնել Նոր Հայքը՝ հայոց ավանդական իրավունքներով։

Որպես հայոց աշխարհի իրավունքը ներկայացնող և կենսունակությունը ապահովող նորացված մարդկության քաղաքակրթության կենտրոն, արժեհամակարգի արարման եզակի կենտրոն, ընդունում ենք հայոց բնօրրան՝ Արևելյան Հայաստանի տարածքների մի մասի վրա հռչակված Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանի Հանրապետությունը  իրական ինքնակազմակերպման և սպառիչ մարտահրավեր է Ապրիլի 24-ին՝ դեմ հանդիման։

Մենք արդեն 27 տարի դուրս ենք եկել Ապրիլի 24-ի տարածքից և արդեն 27 տարի մտնում ենք ապրիլի 25-ի տարածք, որտեղ միայն կենարար լույսն է՝ որպես իրավունք, նոր սկիզբ և ապագա։

Ապրիլի 24-ին, զոհերի հիշատակի հանդեպ մեր տուրքը մատուցելու հետ մեկտեղ, ոգեկոչում ենք նաև Ապրիլի 25-ը՝ որպես  Հայքի վերածնության օր, հայ ժողովրդի ամբողջականությամբ ապրելու բնականոն իրավունքի օր։ Եվ մենք հնչեցնում ենք՝ կեցցե՛ 27-ամյա Նոր Հայքը և նրա միասնական գործող երեք սերունդը՝ աշխարհի բոլոր կողմերում  հայրաքաղաք Երևանի հովանու ներքո։

Համահայկական Սենատ՝ Վերնախորհրդի
համակարգող խորհրդի անունից
Կարինե Հայրապետյան

24.04.2018թ․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »