Համահայկական սենատ՝ Վերնախորհրդի ուղերձը համաժողովրդական շարժմանը

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Համահայկական սենատ՝ Վերնախորհրդի» համակարգող խորհուրդն իր աջակցություն է հայտնում ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ։ Այսպիսի ժողովրդական միասնություն հայությունը վերջին տասնամյակների ընթացքում չի ունեցելու, սա արդեն խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթանակը։ Այս ամենն իրավաքաղաքական հիմք է նոր որակի պետականություն ձևավորելու, հայկական սփյուռքն ակտիվացելու և արմատական բարեփոխումների մեկնարկ տալու համար։

Սփյուռքը կանգնած է ժողովրդական շարժման կողքին։

Համահայկական սենատի՝ վերնախորհրդի անունից հայտարարում ենք․

  • Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին,
  • Առանց Հայկական Սփյուռքի ներկայացվածության Հայաստան պետությունն ապագա չունի․ Հայաստանի սահմանադրությունը պետք է վերափոխվի, Սփյուռքը պետք է ներկայացված լինի խորհրդարանում՝ որպես Վերին պալատ։
  • Հայ ժողովրդի բարեկեցիկ ապագան ապահովելու, ամուր պետականություն ձևավորելու և իրավատեր քաղաքացիներ ունենալու համար պետք է ստեղծվեն Համահայկական նախաձեռնությունների կենտրոններ։

Միայն հզոր ու ինքնիշխան Հայաստանը բավարար ներուժ կունենա հայկական պահանջատիրության բարձրացման, ցեղասպանության ճանաչման, հայրենատիրության իրավունքի կենսագործման, Սևրի պայմանագրով հաստատված ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ստեղծման համար։

Կեցցե՜ հայ ժողովուրդը, հոգևոր Հայաստանը և Հայք պետությունը։

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ․

  • Կ․ Հայրապետյան (Գերմանիա)
  • Գ․ Նուրումյան (Ֆրանսիա)
  • Լ․ Բեկլարյան (ՌԴ)
  • Ա․ Վարդանյան (ՌԴ)
  • Ա․ Բարսեղյան (ԱՄՆ)
  • Վ․ Մեսրոպյան (ԱՄՆ)
  • Գ․ Հովսեփյան (ՀՀ)
  • Ա․ Բադալյան (ՀՀ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »