5 առաջարկությունը ՀՀ իշխանություններին․ Համահայկական սենատ

Երևանում հերթական փորձն  է արվում տասնամյակներով կուտակված  իրավաքաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական եւ այլ խնդիրների լուծումները գտնել   Հայաստանի Հանրապետության  բնակչության եւ հատկապես երիտասարդության կողմից քաղաքացիական անհնազանդության միջոցով: Խիստ դրական ենք համարում մեր  երիտասարդության և նոր քաղաքական սերնդի այս պոռթկումը, ինչպես  Հայաստանում, այնպես էլ  արտերկրում:

Համոզված ենք, որ  քաղաքացիական անհնազանդության  պայքարը  հարկ է տեղափոխել քաղաքական հարթություն և ձևավորել իշխանություններին հակակշռող  քաղաքական բևեռ։ Այս համատեքստում ավելորդ չենք համարում հիշեցնել, որ  Հայաստանի Հանրապետության  կայացման և  նրա շուրջ ձևավորված բոլոր խնդիրների շարժիչ ուժը   հայ մարդն է՝ անկախ իր բնակության վայրից, քաղաքացիությունից և կեցության իրավունքից։ Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական դաշտի բոլոր փոփոխություններին պետք է մասնակից լինի  արտերկրում ապրող և  Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող յուրաքանչյուր քաղաքացի։

Համոզված ենք նաեւ, որ քաոսի, անիշխանության կամ պատժիչ  միջոցներով չի կարելի է հասնել ժողովրդավարության:

Յուրաքանչյուր հայ շատ լավ   հասկանում է, որ Հայաստանը գտնվում է պատերազմական վիճակում  և այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, կարող է  վտանգել մեր  ազգային անվտանգությունը:

 Սակայն, ազգային անվտանգության համար էլ ավելի մեծ սպառնալիք է երկրի սոցիալ-տնտեսական և դեմոգրաֆիկ տևական ճգնաժամը: Իշխանությունները իրավունք չունեն հաշվի չառնել ստեղծված իրավիճակը և պարտավոր են գործել  հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների  մեծամասնության շահերի։

Մենք կիսում ենք հանրության բոլոր այն մտահոգությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի, հայ մարդու  ներկային և ապագային:

Ուստի պահանջում ենք իշխանություներից.

  1. կալանավայրերից ազատ արձակել  այն անձանց, ում կալանավորել են քրեական օրենսգրքի համաձայն, սակայն նրանք հասարակության կողմից ընկալվում են որպես քաղբանտարկյալներ։
  2. Հայտարարել տնտեսական համաներում և Հայաստանից դուրս բերված կապիտալը վերադարձնել Հայաստան։
  3. Ձեւավորել Ժամանակավոր կառավարութուն երկու տարվա լիազորություններով,   որը կապահովի նոր սահմանադրության մշակումը ու ընդունումը հանրաքվեով։
  4. Ձեւավորել օրինական իշխանություն՝ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների արդյունքում:
  5. Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգ մտցնել Միացյալ Հայաստան՝ Հայքի գերխնդիրը։

Դիմում ենք արտերկրում ապրող հայությանը՝ ակտիվ մասնակցել հայրենիքում ստեղծված  ճգնաժամը հաղթահարելու գործընթացին, տեր կանգնել մեր հայրենատիրության իրավունքին:            

 Մենք պատասխանատու ենք  Հայաստանի Հանրապետության՝ որպես հայ ժողովրդի միակ Հայրենիքի  ներկայի եւ ապագայի համար։

Ա․ Բարսեղյան        ԱՄՆ
Կ․ Հայրապետյան   ԵՄ
Ա․Վարդանյան        ՌԴ
Ն․Ասլանյան             Իսրայել
Լ․Դերձյան                Իսպանիա
Մ․Մարտիկյան       Լիբանան
Հ․Թանաշյան           Կանադա
Ն․Դավիթավյան      Հունաստան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Translate »